Այսօր՝ մայիսի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ և Թոթխամ գյուղերի աշակերտները միջոցառում էին կազմակերպել նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Աշակերտները երգեցին պարեցին և ասմունքեցին, այդպիսով շնորհակալություն հայտնելով իրենց նախնիներին, և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։
2020 թվականին Կորխում կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշահամալիր, որտեղ հուշատախտակի վրա անուն առ անուն գրված է Կորխ և Թոթխամ գյուղերից Հայրենականին մասնակցածների անուն ազգանունները:
Կորխ գյուղում տոնական միջոցառման սկիզբն ազդարարվեց Վրաստանի ու Հայսատանի պետական օրհներգներով, այնուհետև ելույթ ունեցավ Կորխ գյուղի ուսուցիչ Մնացական Ափոզյանը:
«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և հյուրեր, այսօր մենք հավաքվել ենք հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր իրենց արյամբ կերտեցին հաղթանակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մի մեծ վիշտ էր ամբողջ մարդկության համար, բայց նաև հերոսության, հայրենասիրության ու միասնականության փառավոր դրսևորում։ Վրաց և Հայ ժողովուրդը, լինելով ԽՍՀՄ կազմում, իր արժանի մասնակցությունն ունեցավ։ Մեր պարտքն է հիշել, պատմել և փոխանցել սերունդներին։ Այս միջոցառումը ոչ միայն հիշեցում է անցյալի մասին, այլև ուղերձ ներկայի ու ապագայի համար։ Թող երբեք պատերազմ չլինի, և թող խաղաղությունը դառնա մեր ամենօրյա արժեք», — իր խոսքում ասաց Մնացական Ափոզյանը։
Տարբեր դասարանների աշակերտները հանդես եկան բանաստեղծություներով, երգով ու պարով։
Միջոցառման հաղորդավար Ալյոնա Ծառուկյանը խոսեց Երկրորդ համաշխարային պատերազմի մասին։
«Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն արժանացավ 107 հայ, ոմանք կրկնակի հերոսի կոչում ստացան, 27-ը դարձան փառքի շքանշանի ասպետներ։ Հայ ժողովորդը հայրենական մեծ պատերազմին տվեց 64 գեներալ, 5 մարշալ, 10 ծովակալ ու փոխծովակալ։ Այս պատերազմում անմասն չի մնացել մեր գյուղի հասարակությունը, մեր նախկիները իրենց կյանքը զոհեցին հանուն մեր ազատության համար», — ասաց Ալյոնա Ծառուկյանը։
Միջոցառումը կազմակերպել էր Կորխ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ասմիրա Ջանոյանը, և տեխնիկական հարցերով պատասխանատու Լուսինե Ափոզյանը։
«Մենք հարգում ենք այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր խաղաղ օրվա, թող նրանց հիշատակը հավերժ լինի մեր սրտերում։ Մենք որպես նոր սերունդ, պարտավոր ենք լինել արժանի նրանց ապրելով արդար, հայրենասիրական ու խաղաղ կյանքով։ Շնորհակալ ենք բոլոր մասնակցիներին, և հատկապես մեր աշակերտներին իրենց հոգեպարար խոսքի, երգի ու հուզիչ ներկայացման համար», — ասաց Ասմիրա Ջանոյանը։
Այսօր Կորխ գյուղերում էին հավաքվել Կորխ և Թոթխամ գյուղերի հասարակությունը հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Երկրորդ համաշխարային պատերազմի մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր կերտեցին հաղթանակը։