Այսօր մայիսի 9-ն է՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը։ 1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մայիսի 9-ը հռչակվեց ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը Վրաստանի վրա թողել է ծանր հետք, մեր երկիրը կորցրել է մինչև 300 հազար զինվոր։
Ախալքալաքցի պատմաբան և գրող Մկրտիչ Քթոյանի խոսքով, Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 18 000 ախալքալաքցի, որոնց կեսից ավելին զոհվել է։ Ընդհանուր առմամբ, Խորհրդային Վրաստանը ռազմական գործողությունների ուղարկեց գրեթե 700,000 սպա և զինվոր (մոբիլիզացված 3,2–3,4 միլիոն քաղաքացիների մոտ 20%-ը), որոնցից մոտ 300,000-ը սպանվեց։ Վրաստանի 137 բնակիչ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Ախալքալաքում վետերաններ չեն մնացել: Վերջին վետերանը մահացել է 2021 թվականի սեպտեմբերին։
2021 թվականի սեպտեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններից վերջինը՝ Աշոտ Ալագուլյանը։