նորություններ 8 Մայիսի, 2025 • ՊԱԾ-ը կոչ է արել ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ «չհամաձայնեցված հայտարարություններ» տարածելուց

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արված նախազգուշացման վերաբերյալ։

Ինչպես նշված է հայտարարության մեջ՝ Պետական ​​անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության վրա։

ՊԱԾ-ի տվյալներով՝ քաղաքացիների անվտանգությունը ծառայության գերակա խնդիրն է, և իր լիազորությունների շրջանակներում ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները։

«Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին հարգել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում էր տարածել իր քաղաքացիներին՝ նշելով, որ դեսպանատունը տեղեկացել է Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝