նորություններ 8 Մայիսի, 2025 • Վրաստանում երեք տարում գրեթե 27 հազ. մարդու արգելել են խաղատներում խաղալ

Վրաստանում մոտ 26.7 հազար մարդ լրացուցիչ ընդգրկվել է խաղամոլների ռեգիստրում՝ 2022 թվականից՝ դրա ստեղծումից ի վեր։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը։

Մասնավորապես, 58 անձ ցուցակներում ընդգրկվել է դատավորի որոշման հիման վրա, իսկ 26,597-ը՝ անձնական դիմումի հիման վրա։

Եվս 1,503,989 մարդ ավտոմատ կերպով հայտնվել է ռեգիստրում անմիջապես այն բանից հետո, երբ այն սկսել է գործել 2022 թվականի մարտի 1-ին: Խաղամոլներից բացի, նրանց թվում են նաև սոցիալապես անապահով հազարավոր մարդիկ, պաշտոնյաներ և 25 տարեկանից փոքր անձինք:

2022 թվականին Վրաստանը խստացրել է խաղատների, տոտալիզատորների և սլոթ-ակումբների գործունեությունը կարգավորող օրենքը։ Այդ ժամանակ հենց ի հայտ եկավ այն մարդկանց տվյալների բազան, որոնց արգելվում է խաղալ առցանց խաղատներում, խաղադրույքներ կատարել տոտալիզատորներում և այլն։

Նույնիսկ ընտանիքի անդամը կարող է դատարանի միջոցով սահմանափակել որոշակի անձի մոլախաղերի նկատմամբ հասանելիությունը։ Կախվածություն ունեցող անձը կարող է նաև անձամբ սահմանափակումներ հայցել։ Վերջերս գործընթացը զգալիորեն պարզեցվել է։ Եկամուտների ծառայության կայքում քաղաքացին կարող է մի քանի րոպեում դիմել ինքնաարգելքի համար՝ տրամադրելով իր անձնական տվյալները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝