նորություններ 7 Մայիսի, 2025 • Ռուսաստանից դեպի Հայաստան 10 չվերթ է չեղարկվել

Ռուսաստանի օդանավակայաններում գործող սահմանափակումների պատճառով՝ ավիաընկերությունները հայտնում են մի քանի չվերթների հնարավոր հարկադիր ուշացումների, չեղարկումների կամ միավորման մասին։ Փոխանցում է News.am-ը։

Զվարթնոց օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ Մոսկվայից դեպի Երևան չեղարկվել է 7 չվերթ, Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան՝ 1, իսկ Եկատերինբուրգից և Պերմից՝ մեկական չվերթ։ Չեղարկվել են Երևանից Մոսկվա երեք չվերթ, իսկ Եկատերինբուրգ՝ մեկը։

Մայիսի 7-ի գիշերը Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Նիժնի Նովգորոդում, ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով ինքնաթիռները վերահասցեավորվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ ուշացել են։

Մայիսի 7-ի առավոտյան ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները շարունակեցին գործել Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում, այդ թվում՝ Դոմոդեդովոյում, Ժուկովսկում, Նիժնի Նովգորոդում, ինչպես նաև Կազանի, Նիժնեկամսկի և Կիրովի օդանավակայաններում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝