Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բաթումիի վարչակազմի «Գորգաձեթի» և «Սարփի» սահմանային հատվածներում պահպանվող տարածքներում Վրաստանի պետական սահմանն ապօրինաբար խախտելու փորձի համար ձերբակալել են օտարերկրյա հինգ քաղաքացիներ։
Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ այս հանցագործությունը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, շրջանցելով սահմանային անցակետը, փորձել է ապօրինի և խմբով հատել Վրաստանի պետական սահմանը՝ Թուրքիայի Հանրապետության ուղղությամբ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, որը նախատեսում է խմբակային պետական սահմանն ապօրինի հատելու փորձ»,- ասվում է հաղորդագրությունում։