Քաղաքական միավոր «Վրացական երազանք» կուսակցության այսօր կայացած համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։
Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2021-2024 թվականներին։