նորություններ 7 Մայիսի, 2025 • Հնդկաստանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին

Պակիստանը հայտնում է, որ մայիսի 7-ի վաղ առավոտյան Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ՝ սա որակելով «բացահայտ ռազմական գործողություն»:

Սա երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ամենածանր բախումներից էր երևու հարևան պետությունների միջև: Լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը մեղադրեց Պակիստանում տեղակայված զինյալներին մահացու հարձակման համար, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։

Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածել է Պակիստանում գտնվող ինը թիրախների՝ «ահաբեկչական ենթակառուցվածքների», որտեղից կազմակերպվում և ղեկավարվում են հարձակումներ Հնդկաստանի վրա։

Նոր Դելին նաև հայտնել է քաղաքացիական երեք զոհի մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված «կամայական» հրետակոծության հետևանքով՝ Քաշմիրը բաժանող փաստացի սահմանագծի՝ վերահսկման գծի երկայնքով։

Բանակն ավելացրել է, որ Հնդկաստանը «պատասխանում է համաչափ կերպով»։

Պակիստանի զինված ուժերից պնդել են, որ եղել է «Հնդկաստանից արձակված 24 հարված՝ վեց վայրերում», որոնց հետևանքով ութ քաղաքացի զոհվել է, 35-ը՝ վիրավորվել։ Եվս 8 մարդ համարվում է անհետ կորած։

«Պակիստանը կպատասխանի այս հարձակմանը», — ասել է նա:

Հնդկաստանի հետ սահմանակից Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։ Բոլոր դպրոցները, քոլեջները և համալսարանները փակվելու են։

Վերատպման կանոն