ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է MEGOBARI ակտը: Օրինագծին, որը կոչվում է «Հաշվետվողականության, ճկունության և անկախության համար Վրաստանի ամրապնդման և հզորացման ակտ» (MEGOBARI), կողմ են քվեարկել Կոնգրեսի 349 անդամ, դեմ՝ 42-ը:
յժմ օրինագիծը պետք է արժանանա ԱՄՆ Սենատի աջակցությանը:
Հիշեցնենք, որ MEGOBARI Act-ը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ջո Ուիլսոնը անցյալ տարի, իսկ այս տարի նա այն կրկին ներկայացրել է 119-րդ Կոնգրեսին՝ կոնգրեսականներ Սթիվ Քոհենի [Դեմոկրատական կուսակցություն], Ռիչարդ Հադսոնի [Հանրապետական կուսակցություն] եւ Մարկ Ուիսիի [Դեմոկրատական կուսակցություն] հետ։ Կոնգրեսականների խոսքով, MEGOBARI Act-ը աջակցություն է հայտնում վրաց ժողովրդին և, ի թիվս այլ բաների, նախատեսում է պատժամիջոցների կիրառում վրացի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքները խախտելու և ժողովրդավարության հիմքերը խարխլելու համար։