նորություններ 5 Մայիսի, 2025 • Ուստարվա ավարտը տարբեր դասարանների համար տարբեր է

Վրաստանի դպրոցներում նախապատրաստական շրջան է I և XII դասաանցիների համար։ Աշակերտները պատրաստվում են տարատեսակ միջոցառումների։ I դասարանցիները պատրաստվում են միջոցառման, որով ցույց են տալիս, որ արդեն տառաճանաչ են, իսկ XII դասաանցիները՝ ավարտական միջոցառումներին։

Ուսումնական գործընթացն այս երկու դասարանների համար ավելի շուտ է ավարտվում։ Jnews-ը դիմեց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն, որպեսզի պարզի, թե մինչև ե՞րբ են հաճախելու առաջին և ավարտականդասարանի աշակերտները դպրոց։

Մեզ պատասխանեցին, որ՝

«Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների համար ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին, իսկ ավարտական դասարանի աշակերտների համար՝ մայիսի 20-ին: Եթե վերը նշված ամսաթվերը համընկնում են հանգստյան օրերի կամ տոների հետ, ապա առաջին դասարանցիների համար ուսումնական տարին ավարտվում է մայիսի 27-ին նախորդող վերջին աշխատանքային օրը, իսկ շրջանավարտների համար՝ մայիսի 20-ին նախորդող վերջին աշխատանքային օրը»։

Ինչպես նշեցին նախարարությունից, մնացած բոլոր դասարանների համար հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա ավարտի ամսաթիվը սահմանվել է հունիսի 15-ը։ Եթե հունիսի 15-ը համընկնի տոնի հետ, ուսումնական տարվա ավարտի ամսաթիվը կլինի հունիսի 15-ին նախորդող ուրբաթ օրը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝