նորություններ 5 Մայիսի, 2025 • Ախալքալաքի ավտոկայանն  արդեն սկսել են մաքրել

Ախալքալաքի ավտոկայանն արդեն մաքրվում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից։ Ավտոկայանի անմխիթար վիճակի մասին Jnews-ի հոդվածից հետո, նրա սեփականատերը պայմանագիր կնքեց Սպասարկման կենտրոնի հետ, որպեսզի վերջինս մաքրի տարածքը։

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը շաբաթօրյակ անցկացրեց Ախալքալաքի ավտոկայանի տարածքում, աշխատողները մաքրեցին այնտեղ կուտակված ողջ աղբը, ինչպես նաև տեղադրեցին աղբաման։

avtostabcia

Աղբը հեռացվել է տեխնիկայի միջոցով։

uborka

Ախալքալաքի ավտոկայանի տարածքում տիրող աղբի մասին Jnews-ի՝ Ախալքալաքի ավտոկայանի տարածքն աղբով լեցուն է հոդվածի հրապարակումից հետո ավտոկայանի սեփականատերը, տարածքը մաքրելու համար, Սպասարկման կենտրոնի հետ պայմանագիր կնքեց։

avtostancya

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, ավտոկայանից աղբահանությունը դադարեցվել էր մի քանի տարի առաջ և վերսկսվեց այս տարի։

Այժմ ավտոկայանի տարածքը նկատելիորեն ավելի մաքուր է դարձել, և, կողմերի հավաստիացումների համաձայն, մաքրումը կիրականացվի կանոնավոր կերպով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝