Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի դպրոցի վերանորոգումը սկսվել է 2023 թվականին: Պայմանագրում կատարված վերջին փոփոխության համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի հունիսի 25-ը: Վերանորոգումն իրականացվում է Կրթության և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Պետությունը աշխատանքների համար հատկացրել է 2,652,437.43 լարի։
Մրցութային փաստաթղթերի համաձայն, նախնական, մինչև փոփոխություններ կատարելը, աշխատանքները պետք է ավարտվեին մեկ տարի չորս ամսվա ընթացքում։ Սակայն, հաշվի առնելով լրացուցիչ աշխատանքները և խիստ կլիմայական պայմանները, ավարտման ժամկետը հետաձգվել է մինչև 2025 թվականի հունիս։
Մինչ ընթանում են վերանորոգման աշխատանքները, Դադեշ գյուղի դպրոցի աշակերտները ստիպված են երկրորդ հերթափոխի ընթացքում հաճախել հարևան Սուլդա գյուղի դպրոց։ Ինչի պատճառով դասերի տևողությունը 45 րոպեից կրճատվել է մինչև 30 րոպե։ Դադեշի դպրոցի վերանորոգման ուշացումը դժգոհություն է առաջացնում Դադեշ և Սուլդա գյուղերի աշակերտների ծնողների շրջանում։ Նրանք կարծում են, որ վերանորոգման պատճառով կրճատված դասերն ազդում են կրթական գործընթացի արդյունավետության վրա։
Jnews-ի լրագրողների, Դադեշ գյուղ կատարած, վերջին այցելության ժամանակ տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Նոր տարվանից ի վեր դպրոցում ոչ մի աշխատանք չի իրականացվել։ Որոշ բնակիչներ ասացին, որ հին դպրոցի շենքերը, որոնք գտնվում են նոր դպրոցի տարածքում, վերանորոգումից հետո հայտարարվել են «վթարային», և մինչև այդ շենքերը չքանդվեն, նոր դպրոցը չեն հանձնի շահագործման։ Գյուղի բնակիչների խոսքով, դպրոցի շահագործման հանձնումը հետաձգվում է հենց այդ պատճառով։
«Բակի հին շենքերը համարվել են վթարային, հիմա պետք է առանձին մրցույթ կայանա այս վթարային շենքերը քանդելու համար, որից հետո այս տեղում կկառուցվի մարզահրապարակ, և միայն դրանից հետո դպրոցը կշահագործվի, բացի այդ, ասում են, որ որոշ խնդիրներ կան ջեռուցման և վանդակաճաղի հետ կապված», — ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Դադեշ գյուղի մեկ այլ բնակչի՝ դպրոցի շինարարության վրա աշխատած Ռաֆայել Թոսունյանի խոսքով, շենքում ջեռուցման հետ կապված խնդիրներ կան։
«Ներսում ամեն ինչ նորմալ է։ Ջեռուցման հետ կապված խնդիրներ կան, բայց չգիտեմ ինչ, փորձարկեցին, ստուգեցինք, խնդիրներ կային։ Մարզադաշտը պետք է կառուցվեր դպրոցի հետնամասում, հետո որոշեցին այն կառուցել վթարային շենքերի տեղում», — ասաց նա։ Շինարարական հրապարակում աշխատող Ռաֆայելն օրական ստանում էր 50 լարի։
Jnews-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Դադեշ գյուղի դպրոցի տնօրեն Սուրեն Հակոբյանը հերքեց դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրների առկայության մասին տեղեկատվությունը։
«Մենք դեռ չենք փորձարկել, ջեռուցման հետ կապված խնդիրներ չկան։ Հարցրել եմ, թե երբ շահագործման կհանձնվի դպրոցը, բայց կոնկրետ պատասխան չստացա։ Նրանք զբաղված են հին շենքերը քանդելով, դա մեկ օրվա գործ չի։ Մենք կրթական գործընթացը Սուլդա գյուղում կշարունակենք մինչև ուսումնական տարվա ավարտը։ Նրանք ինձ չեն ասում պատճառը։ Իսկ ջեռուցման մասին խոսակցությունները ճիշտ չեն։ Մենք նոր կրթական գործընթացը կսկսենք սեպտեմբերի 15-ին նոր դպրոցում», — մեկնաբանեց Դադեշ գյուղի դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով, դպրոցի բոլոր դասարաններն ու լաբորատորիան արդեն կահավորված են։ Հարցին, թե երբ կսկսվեն հին շենքերի քանդման աշխատանքները, Սուրեն Հակոբյանը պատասխանեց.
«Երբ նախարարությունից ստանամ փաստաթղթերը, կստորագրեմ դրանք, և այդ ժամանակ էլ կսկսեն»։
Հիշեցնենք, որ Դադեշ գյուղի դպրոցի վերանորոգումն իրականացնում է «Սաբա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն։ Ընկերությունը Սամցխե-Ջավախեթիում միաժամանակ վերանորոգում է վեց դպրոց։
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս մրցույթի շրջանակներում վերանորոգվում են Դադեշ, Ալաստան և Կոթելիա գյուղերի դպրոցները, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Գորելովկա գյուղի դպրոցը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի դպրոցում վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 2,652,437.43 լարի, նախնական 2,650,580.49 լարիի փոխարեն։
-
-
- Ալաստան՝ 4,468,977.04 լարի (4,196,865.48-ի փոխարեն)
- Կոթելիա՝ 3,361,571,93 լարի (3,187,630.34-ի փոխարեն)
- Գորելովկա՝ 1,649,508,33 լարի (1,261,662.46-ի փոխարեն)
Մյուս դպրոցներում վերանորոգման արժեքը կազմել է՝
Գումարները փոխվել են աշխատանքներում կատարված փոփոխությունների հիման վրա, որոնք պայմանավորված են ծավալների ճշտման փաստացի ճշգրտումների արդյունքի հիման վրա։ Արդյունքում, բոլոր դպրոցների վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 21,457,098.39 լարի։
Չնայած, որ Դադեշ գյուղի դպրոցը գրեթե պատրաստ է, ֆորմալ և տեխնիկական խոչընդոտները խանգարում են նրա շահագործման հանձնմանը։ Ծնողներն ու աշակերտները հույս ունեն, որ աշխատանքները կավարտվեն առանց հետագա ձգձգումների, և որ նրանք նոր ուսումնական տարին կսկսեն իրենց վերանորոգված դպրոցում։ Վերջնական որոշումը կախված է վթարային շենքերի քանդման արագությունից և բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց։
-