նորություններ 2 Մայիսի, 2025 • Վրաստանի դիրքը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում վատթարանում է

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության կազմած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ Վրաստանը նահանջել է 11 հորիզոնականով և 180 երկրների շարքում զբաղեցնում է 114-րդ տեղը։

«Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավման ջանքերը: Անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ միջավայրը շարունակում է թշնամական մնալ, իսկ լրագրողների վրա բանավոր և ֆիզիկական հարձակումներն աճում են», — նշված է RSF-ի զեկույցում։

Ըստ զեկույցի` «օտարերկրյա ազդեցության» և «ընտանեկան արժեքների» մասին օրենքների ընդունումը մարգինալացնում է լրագրողներին, նրանց ենթարկում է գրաքննության սպառնալիքի և նվազեցնում խոսքի ազատության տարածքը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝