նորություններ 30 Ապրիլի, 2025 • Ախալքալաքում փոսալցման աշխատանքներ են ընթանում

Ախալքալաք քաղաքում մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքներ։ Այսօր՝ ապրիլի 30-ին, Ազատություն փողոցում իրականացվում են փոսալցման աշխատանքներ։ Տեղում աշխատում են ճանապարհաշինարարնները:

Իրականացվող աշխատանքներին տեղում հետևում էր քաղաքապետարանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվելու ամբողջ քաղաքում։ Փողոցների որոշ հատվածներ կան, որտեղ ամբողջությամբ պետք է հանեն ճանապարհի ասֆալտե շերտը, հատվածներ էլ կան, որտեղ պարզապես փոսալցման աշխատանքներ կիրականացվեն։

ce13916d-5855-4cdc-8a8b-a8e2bc6ee325

Հարկ է նշել, որ սույն աշխատանքների էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: Աշխատանքների իրականացման ընդհանուր գումարը կազմում է 1 350 000.00 լարի: Ախալքալաքում փոսային նորոգման էլեկտրոնային մրցույը կայացել է միայն երրորդ փորձից։

Այս թեմայով՝

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝