Թբիլիսիի Կայարանի հրապարակում գտնվող տոնավաճառի տարածքում հրդեհ է բռնկվել։ Առկա տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկվել է Բորժոմի երկաթուղային կայարանի տարածքում, որտեղ կան հագուստի, մրգերի, բանջարեղենի վաճառքի կետեր, ինչպես նաև տարբեր պահեստներ։
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողները ակտիվորեն ազատում են շուկայի տարածքը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարական ջոկատներն աշխատում են դեպքի վայրում, որտեղ ներգրրավված են մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենաներ և անձնակազմ: Հրդեհն ընդգրկել է մոտավորապես 15 հազար քառակուսի մետր տարածք, ասել է նա։
Ներկայումս շարունակվում են աշխատանքները՝ հրդեհը հանգցնելու ուղղությամբ։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Կայարանի հրապարակի տարածքում բռնկված հրդեհի պատճառով՝ մոտակա կլինիկաներից պացիենտներին տեղափոխում են այլ կլինիկաներ։ Հիվանդներին շտապօգնության մեքենաներով տեղափոխում են տարբեր կլինիկաներ։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհից տուժածներ չկան։