նորություններ 29 Ապրիլի, 2025 • Ախալքալաքում նշեցին պարի միջազգային օրը (Photo)

Այսօր՝ ապրիլի 29-ին, Ախալքալաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ պարի միջազգային օրվան նվիրված միջոցառում։

Միջոցառման սկիզբը դրվեց Ախալքալաքի կենտրոնում։  Մշակույթի տան տնօրենը, քաղաքապետը, սակրեբուլոյի նախագահը, տեղական ինքկառավարման մարմինների ներկայացուցիչները, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, մունիցիպալիտետի բոլոր պարի անսամբլները և պարուսույցները, հավաքվեցին մշակույթի տան մոտ և խմբակային լուսանկարից հետո շքերթով շարժվեցին դեպի Ախալքալաքի կենտրոնական այգի։

pari or 1
Միջոցառմանը մասնակցում էր 20 պարային խումբ, որից 17-ը հրավիրված էին գյուղերից։ Խմբերը հանդես եկան՝ ինչպես ազգային, ավանդական պարերով, այնպես էլ ժամանակակից պարերով։

pari or 5

pari or 2

pari or 3

pari or 4

Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանն ասաց․ «Ինչպես ամեն տարի այս օրը՝ ապրիլի 29-ին, ամբողջ աշխարհը նշում է պարի միջազգային օրը, և մենք էլ կազմում ենք այդ աշխարհի մաս։ Ախալքալաքում երևի 10 տարի է նշվում է պարի միջազգային օրը»։

Այն հարցին, թե կա՞ն արդյոք դրսից հյուրեր, Քսպոյանը պատասխանեց․ «Դրսից հյուրեր չկան, որովհետև ամեն տեղ, իրենք են տոնում»։

Միջոցառման ավարտին բոլոր պարուսուցները պարգևատրվեցին պատվոգրերով։

pari or 6

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝