նորություններ 29 Ապրիլի, 2025 • Դատախազությունը խուզարկությունների մասին

Վրաստանի դատախազությունը հրապարակել է իր առաջին հայտարարությունը բարեգործական հիմնադրամների հիմնադիրների տներում կատարված խուզարկությունների վերաբերյալ։

«Սաբոտաժի, ծանրացուցիչ հանգամանքներում դիվերսիայի փորձի, թշնամական գործունեությամբ օտարերկրյա կազմակերպությանը և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությանը օժանդակելու, նաև Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության համար միջոցների մոբիլիզացման փաստերի ընթացիկ քննության շրջանակներում 2025 թվականի մարտի 17-ին սառեցվել են «Նանուկա» հիմնադրամի, «Փրոսփերիթի» հիմնադրամի, «Միմյանց համար 24/7» հիմնադրամի, «Սիրցխվիլիա» հիմնադրամի և «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն» հիմնադրամի բանկային հաշիվները, որոնք մասնակցել են հասարակական կարգի դեմ ուղղված ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց և նրանց ընտանիքների անդամների ֆինանսական ապահովմանը, նաև վարչական տուգանքների վճարմանը», — նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն` Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել «հիմադրամների» ղեկավարների՝ Նանա Ժորժոլիանիի, Ալեքսանդրե Ցքիտիշվիլիի, Լաշա Արվելաձեի, Գուգա Խելայայի և Մարիամ Բաջելիձեի բնակության վայրերի և անձնական իրերի խուզարկությունների վերաբերյալ.

«Քրեական գործով քննության համար ապացուցողական արժեք ունեցող տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու նպատակով նրանց փաստացի և գրանցված հասցեներում իրականացվում է խուզարկում», — ասված է դատախազության հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝