Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Սուրբ Զատկի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։
Հաղորդագրությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Բանտից դուրս գալուց հետո ներում ստացած անձինք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ընտանիքներ և դառնալու հասարակության լիիրավ անդամներ», — ասված է հաղորդագրության մեջ։