նորություններ 25 Ապրիլի, 2025 • Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Նա այդ մասին հայտարարություն է արել «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել էր «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ 2024 թվականի փետրվարի 1-ին։

Նա երկու անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը՝ առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը, և երկրորդ անգամ՝ 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի հունվարի 29-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝