նորություններ 29 Ապրիլի, 2025 • Աղմաշենեբելիի փողոցում ջրահեռացման ջրանցք կկառուցվի

Ախալքալաքում, Աղմաշենեբելիի փողոցում կառուցվում է ջրահեռացման ջրանցք: Աշխատանքների մրցույթը կայացել է։

2d8e7afb-0a2b-4db1-a649-2148c7bf8272

Մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Դայանա Մանուկյանը՝  26 199,47 լարիով:

Պայմանագրով աշխատանքները նախատեսված է սկսել և ավարտել՝  2025 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 25-ը՝ 40 օրացուցային օրվա ընթացքում:

Երաշխիքային ժամկետը 2 (երկու) տարի է՝ վերջնական ընդունման-փոխանցման ակտի ստորագրման պահից:

Հարկ է նշել, որ սա արդեն երկրորդ մրցույթն է,  առաջին մրցույթը  չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով։

0ca61da5-e645-4d6d-a422-791c26f17607

Մրցույթի համաձայն՝ նախատեսվում է գրունտից մաքրել գոյություն ունեցող ջրահեռացման խողովակն ու ջրանցքը, ապամոնտաժել փողոցի երկու կողմերի բետոնե սալերը, տեղադրել 530 մմ ջրահեռացման խողովակ, տեղադրել մետաղյա վանդակաճաղ և այլն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, ջրանցքը կմաքրվի, ինչպես նաև կբետոնապատվի ճանապարհի եզրը։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝