Ախալքալաքի քաղաքային գերեզմանոցի ցանկապատի երկյանքով աղբ է թափված, հիմնականում չորացած ծաղիկներ ու սև գույնի ցելոֆաններ են։ Մարդիկ գերեզմաններից մաքրել են աղբն ու թափել ցանկապատից այն կողմ, չնայած այն հանգամանքին, որ տարածքում աղբամաններ են տեղադրված։
Քաղաքային գերեզմանոցի շրջակայքի մաքրությունը Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի գործառույթների մեջ է մտնում։ Տարին երկու անգամ Կենտրոնի աշխատակիցները շաբաթօրյակ են անցկացնում։ Գերեզմանոցի տարածքում մեկ կոնտեյներ և մեկ աղբաման է տեղադրված։ Աղբամանը դարատկվում է ամեն երկու օրը մեկ, իսկ կոնտեյները՝ լցվելուն պես։
Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով, մեռելոցից առաջ (ապրիլի 18-ին) հին գերեզմանոցի ցանկապատի ամբողջ երկյանքով և դեպի նոր գերեզմաններ տանող ճանապարհն ամբողջությամբ մաքրել են աղբից, սակայն հենց մեռելոցի օրը նորից աղբանոցի վերածվեց գերազմանների շրջակա տարածքը։
«Վերջին անգամ ապրիլի 18-ին ենք մաքրել, բայց էլի նույն վիճակն է, տպավորություն է, որ երբեք էլ չի մաքրվել։ Նույնիսկ մեր մաքրելու ժամանակ վերևից բերեցին թափեցին աղբը, ես էլ բան ասացի», — ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Մարդիկ ալարում են գերեզմաններ տարած սև ցելոֆաններն ու չորացած ծաղիկները տանել աղբամանի մեջ լցնել, փոխարենը թափում են ցանկապատից ներքև։ Կարևորն իրենց աչքից հեռու։ Արդյունքում Աքալքալաքից դեպի Բավրա և հարակից գյուղեր տանող ճանապարհի ամբողջ երկյանքով աղբ է։
Մաքերլով գերեզմանները և աղբը նետելով բնության գիրկ, այդպիսով մեծ վնաս ենք պատճառում բնությանը, եթե օրինակ՝ ծաղիկը մի քանի օրում քայքայվում է, ապա ցելոֆանի (պոլիէթիլենային թաղանթ) դեպքում նույնիսկ երկու հարյուր տարին բավարար չէ։