նորություններ 24 Ապրիլի, 2025 • Ախալքալաք-Կարծախ ճանապարհը հարթեցրել են

Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհի վերանորոգման փոխարեն հարթեցման աշխատանքներ են իրականացվել։ Աշխատանքներն իրականացվել են մեկ շաբաթ առաջ։ Տվյալ ճանապարհի կառուցման համար էլեկտրոնային մրցույթը հայտարարել է Ճանապարհային վարչությունը, որը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը, սակայն պայմանագիրը դեռ չի կնքվել։

Jnews-ը բազմիցս անդրադարձել է Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի անմխիթար վիճակին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու քաղաքապետ Մելքոն Մակարյանը դիմել են Ճանապարհային վարչությանը, որպեսզի մինչև ճանապարհի վերանորոգումը հարթեցման-փոսալցման աշխատանքներ իրականացվեն տվյալ ճանապարահատվածում։

Հիշեցնենք, որ Ախալքալաք-Կարծախ միջպետական ավտոճանապարհի վերակառուցման համար երկու մրցույթ է կայացել։ Երկուսն էլ հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը: Վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն հետևյալ հատվածներում՝ միջազգային ավտոճանապարհի կմ3-կմ7,8 և կմ8,8-կմ16:

Առաջին մրցույթը ընկերությունը հաղթել է 2 772 000.00 լարիով, իսկ երկրորդ մրցույթը՝ 4 488 000.00 լարիով:

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝