նորություններ 23 Ապրիլի, 2025 • Երեկոյան Ախալքալաքում ջահերով երթ կկայանա

Այսօր՝ ապրիլի 23-ի երեկոյան ժամը՝ 19․00-ին կմեկնարկի ավանդական ջահերով երթը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Ջահերով երթը կմեկնարկի Ախալքալաքի բերդերի տարածքից դեպի Սուրբ Խաչ եկեղեցի։ Երթը կազմակերպում է Ջավախքի Երիտասարդական Միությունը։ Կազմակերպիչները բնակչությանը կոչ են անում միանալ ջահերով երթին։

«Դարձի’ր ջահակիր և միացիր ճշմարտության համար մղվող մեր արդար պայքարին», — կարդում ենք Ջավախքի Երիտասարդական Միության տարածած հայտարարության մեջ։

Վերատպման կանոն