նորություններ 22 Ապրիլի, 2025 • Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանում արտաքին առևտրի շրջանառությունն ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 5,618.6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 16.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Դրանից, ըստ Վիճակագրության ծառայության, արտահանումը կազմել է 1,401.2 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ աճել է 5.7 տոկոսով, մինչդեռ ներմուծումը կազմել է 4,217.4 միլիոն։

Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 2,816.2 միլիոն ԱՄՆ դոլար, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 50.1 տոկոսը։

Գերատեսչության զեկույցի համաձայն՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 70.0 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ ԱՄՆ-ն՝ 669.2 միլիոն ԱՄՆ դոլարով, Թուրքիան՝ 663.3 միլիոն ԱՄՆ դոլարով և Ռուսաստանը՝ 642.8 միլիոն ԱՄՆ դոլարով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝