նորություններ 22 Ապրիլի, 2025 • «Կայունությունը կենսական կարևոր է Վրաստանի և տարածաշրջանի երկրների համար»

Վրաստանում կայունությունը կենսական կարևոր է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերի, անվտանգության և կայունության հաստատման համար,- այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպումից հետո։

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն տասնամյակներ շարունակ աշխատել է Վրաստանի հետ։

«Ուզում եմ ընդգծել, որ ԵԱՀԿ-ն բավականին հետաքրքրված է, և մենք աջակցում ենք Վրաստանին, այս տարածաշրջանի բոլոր երկրներին։ Միջադեպերի կանխարգելման մեխանիզմը իրականում 16 տարեկան է։ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որն ապացուցել է, թե որքան կարևոր է երկխոսություն վարել, հատկապես այդ տարածաշրջաններում և հակամարտության մեջ գտնվող երկրների միջև։ Մենք ունենք բազմակողմ միջնորդության միջոցներ, որոնք օգտագործում ենք նման դեպքերում և անընդհատ փորձում ենք զբաղվել հակամարտությունների կարգավորմամբ։ Վրաստանում կայունությունը կենսական նշանակություն ունի ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերի համար՝ անվտանգության և կայունության հաստատման համար։ Այս դեպքում մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք Վրաստանի հետ։ Ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մենք ցանկանում ենք ապացուցել Վրաստանին, որ հանձնառու ենք ամեն կերպ ներգրավվել Վրաստանում անվտանգության ամրապնդման գործում՝ օգտագործելով մեր կազմակերպության բոլոր միջոցները», – ասել է Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝