Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) տվյալներով, Վրաստանում մեկնարկել է 2025 թվականի միասնական ազգային քննությունների նախապատրաստական փուլը, որին 39 հազարից ավելի դիմորդ է գրանցվել։
Ըստ Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրության՝ ազգային քննություններին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 39 հազար դիմորդ, ուսանողական դրամաշնորհների մրցույթին՝ 2400-ից ավելի ուսանող, մագիստրոսական միասնական քննությանը՝ 10 հազարից ավելի մագիստրոսության թեկնածու, իսկ ուսուցիչների քննությանը գրանցվել են 24 հազար 300-ից ավելի։