նորություններ 22 Ապրիլի, 2025 • Տղամարդուն և նրա երեխաներին մահացած են գտել

Ռուսթավիի լճերից մեկում երեք մարդու դի է հայտնաբերվել: Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածները հայրն ու մանկահասակ երեխաներն են, որոնք ապրում էին Թելավիի մունիցիպալիտետի Քվեմո Խոդաշեն գյուղում։ Հայտնում է Interpressnews.ge-ն։

Ըստ համագյուղացիների՝ նրանք անհետացել են երկու օր առաջ, և որոնողական աշխատանքներ են տարվում։

Ենթադրաբար, հայրն ու երեխաները ձկնորսության են գնացել Գարդաբանի։

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝