նորություններ 22 Ապրիլի, 2025 • Վրաստանում մարդիկ սկսել են ավելի քիչ գինի խմել

Գինու սպառումը նվազում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում։ Այս մասին ասվում է գինու և այլ ալկոհոլային խմիչքների ոլորտի ուսումնասիրության մեջ։

Մասնավորապես, ըստ տվյալների, 2023 թվականին Վրաստանում սպառված գինու ծավալը կազմել է 936 հազար հեկտոլիտր, կամ 93 միլիոն 600 հազար լիտր, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 5 տարվա ընթացքում։

Ըստ ուսումնասիրության՝ Վրաստանում վերջին տարիներին գինու սպառման ծավալները հետևյալն են.

2023 թվականին՝ 936,000 հեկտոլիտր (93,600,000 լիտր),
2022 թվականին՝ 993,000 հեկտոլիտր (99,300,000 լիտր),
2021 թվականին՝ 1,265,000 հեկտոլիտր (126,500,000 լիտր),
2020 թվականին՝ 1,090,000 հեկտոլիտր (109,000,000 լիտր),
2019 թվականին՝ 1,091,000 հեկտոլիտր (109,100,000 լիտր):

Միաժամանակ, տվյալների համաձայն, 2023 թվականին Վրաստանում գինու սպառման ծավալը կազմում է համաշխարհային սպառման 0,43 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ համաշխարհային ցուցանիշում Իտալիայի մասնաբաժինը սպառման մեջ կազմում է 10%, Ֆրանսիայինը՝ 11%, իսկ Միացյալ Նահանգներինը՝ 15%։

Բացի այդ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2023 թվականին աշխարհում սպառվել է 229 միլիոն հեկտոլիտր գինի, 2022 թվականին՝ 234 միլիոն հեկտոլիտր, 2021 թվականին՝ 231 միլիոն հեկտոլիտր և այլն։

Նյութը՝ bpn.ge-ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝