նորություններ 20 Ապրիլի, 2025 • Սրբազան կրակը Երուսաղեմից հասցվել է Ջավախք

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հարության տոնական պատարագին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի բերեցին Երուսաղեմի Սրբազան կրակը, որը Երուսաղեմից բերել էին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արմաշ Պողոսյանը և եկեղեցու խաչքավոր Վարազդատ Մարաբյանը։

jrag1

Երեկ երեկոյան Տեր Արմաշ Պողոսյանն ու Վարազդատ Մարաբյանը Երուսաղեմից Նինոծմինդա էին բերել Սրբազան կրակը Հիսուս Քրիստոսի գերեզմանից։ Իսկ այսօր այն հասցվեց Ախալքալաք։

jrag luys

Պատարագի ավարտին հավատացյալներին հնարավորություն տրվեց կրակը տանել իրենց տները։

ogon

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝