նորություններ 20 Ապրիլի, 2025 • Ախալքալաքում նշում են Սուրբ Զատիկը

Հայ Առաքելական եկեղեցին և Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր՝ ապրիլի 20-ին նշում են Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:

zatik

Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից և նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից և մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:

pasxa gruzinskaya cerkov

Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում ներկա էին Այվազյանների ընտանիքը, ովքեր այս տարի եկեղեցու խաչքավորն են։

cerkov zatik

Եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցավ հավկիթների օրհնման արարողություն և դրանք բաժանվեցին հավատացյալներին:

zatik2

Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված հավկիթները, կանաչին, բրնձով-չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մարդկանց փրկության համար թափված արյունը:

zatik1

pasxa cerkov gruzinskaya

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝