նորություններ 20 Ապրիլի, 2025 • Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում

Այսօր՝ ապրիլի 20-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մեծ շուքով նշվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Տոնական օրը մեկնարկեց առավոտյան ժամերգությամբ, Անդաստանի արարողությամբ: Տոնի կապակցությամբ, առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:

Սուրբ և Անմահ Պատարագի ավարտի ավարտին Թեմակալ առաջնորդը շնորհավորեց ներկաներին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, ինչպես նաև լույսի գերազանցությունը խավարի հանդեպ։ Նա օրհնեց Զատկի խորհրդանիշները՝ ներկված հավկիթները, որը հետո բաժանվեց հավատացյալներին։

zatik 2

zatik 1

Պահպանիչ աղոթքից հետո եկեղեցու բակում ծաղկեց տոնական մթնոլորտը․ սեղաններին դասվեցին գունագեղ հավկիթները, և սկսվեց ավանդական ձվակռիվը։

zatik

Երկուշաբթի օրը, Սուրբ Պատարագից հետո, տեղի կունենա Հիշատակ Մեռելոց՝ հոգեհանգստյան կարգով։

Իսկ երեկ՝ ապրիլի 19-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվել էր ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին հավատացյալները իրենց մոմերը վառեցին իջեցված աշտանակի մոմից և, ստանալով Փրկչի օրհնությունը, տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով Տիրոջ Հարության Սուրբ Լույսը։

jragaluyc 2

jragaluyc

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝