Ախալքալաքի քաղաքապետարանը երկու նոր ուղևորատար ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել։ Գնման բյուջեն կազմում է 424 178 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռքբերման մրցույթը հայտարարել է ապրիլի 17-ին։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ուղևորների տեղափոխման համար։ Jnews-ը կոնկրետ երթուղիների և այլ մանրամասների մասին կհաղորդի ավելի ուշ։
Ըստ մրցութային փաստաթղթերի, ավտոբուսները պետք է լինեն նոր, ավտոմատ դռներով, 33 ուղևորի նստատեղով, մոնիտորով, օդորակիչով, հրդեհամարման համակարգով և այլ անհրաժեշտ բնութագրերով, ուղևորափոխադրման միջազգային չափանիշներին համապատասխան։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 28-ն է։
Հիշեցնենք, որ, 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո էր ներկայացվել խնդրագիր։ նրանում խոսվում էր մունիցիպալիտետի քաղաքներում և գյուղերում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելու անհրաժեշտության մասին։
Տեղական իշխանությունները խոստացել էին 2024 թվականի բյուջեում հասարակական տրանսպորտի գնման համար միջոցներ ներառել, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով գնումը ստիպված էին եղել հետաձգել։ Այս տարի մունիցիպալիտետը գտել է միջոցներ, ու ավտոբուսների գնման մրցույթն արդեն հայտարարված է։ Խնդրագրի շուրջ տեղի ունեցած քննարկումների համաձայն, տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձնական գիծ, ու եթե այն իրեն արդարացնի, ապա մունիցիպալիտետն հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը, իսկ եթե չարդարացնի, ավտոբուսները կօգտագործվեն մունիցիպալիտետի այլ կարիքների համար։
Ախալքալաքի բնակչությունը խնդրագրով դիմել է Սակրեբուլոյին
Ախալքալաքում հասարակական տրանսպորտ ստեղծելու մասին որոշումը կայացվել է
Ինչպես են քաղաքական կուսակցությունները խոստանում լուծել Ախալքալաքի հասարակական տրանսպորտի հարցը