Երեկ՝ ապրիլի 17-ին, Ախալքալաքում Վրաստանի պաշտպանության նախարարության Զինվորական ծառայության և հավաքագրման ազգային գործակալության ներկայացուցիչները կամավոր ծառայության մեկնած զինծառայողների ծնողներին շնորհակալակական նամակներ հանձնեցին։
2025 թվականի սկզբին, Վրաստանում ուժի մեջ մտան զինվորական ծառայության հետ կապված որոշակի փոփոխություններ։ Ըստ այդ փոփոխությունների՝ զորակոչն իրականացվում է պատահականության սկզբունքով։ Համակարգը նորակոչիկներին ընտրում է ավտոմատ կերպով։ Այս տարի, 2025 թվականի հուվարի 1-ից 15-ն ընկած հատվածում ընտրեցին այն երիտասարդներին, ովքեր պետք է ծառայեն մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Այն անձիք, ովքեր չկային ընտրվածների ցուցակում, բայց ունեին ցանկություն ծառայելու, ինքնակամ, առանց պարտադիր զորակոչի, ներկացրել են գրավոր դիմում և որպես կամավոր զորակոչվել բանակ։ Կամավոր ծառայության մեկնողների այս քայլը խրախուսվում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Այդ իսկ պատճառով, կամավորներն ունեցան որոշակի առավելություններ՝ նրանք ստանում են ամսական 30% ավել աշխատավարձ և ընտրելու հնարավորություն ունեն, թե որտեղ են ցանկանում զինվորական ծառայության անցնել։
«Մենք նրանց տալիս ենք տեղեկանքներ, ով որտեղ է ընդունվել և ուղարկում ենք շնորհակալական նամակ՝ ընտանիքի անդամին, ծնողներին, մեր զինվորական ծառայության և հավաքագրման ազգային գործակալության տնօրենի ստորագրությամբ», — ասաց Ախալքալաքի զինվորական հաշվառման, զորակոչի և հավաքագրման քաղաքային վարչության պետ, մայոր Բեսիկ Մելիքիձե։
Նամակի բովանդակության մեջ վերոնշյալ գործակալությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում զինծառայողի ընտանիքին՝ զինվորի ցուցաբերած պատրաստակամության և քաղաքացիական պատասխանատվության համար։
Բեսիկ Մելիքիձեն նշեց, որ Ախալքալաքի շրջանից ունեն 23 կամավոր զինծառայողներ և բոլորի ընտանիքներին հանձնվել են նամակներ։ Վերջինս հավելեց, որ որպես կամավոր ևս 20 երիտասարդներ են միանալու և այս թիվն ավելանում է։ 2025 թվականին Ախալաքալաքի մունիցիպալիտետից թվով 95 երիտասարդներ պետք է պարտադիր զինվորական ծառափության մեկնեն։
Jnews-ի հետ զրույցում Մելիքիձեն մեկնաբանեց, որ Ախալքալաքի զինծառայողներն ընտրում են 8-ամսյա ծառայությունը, քանի որ 6-ամսյա ծառայություն անցնելու համար ծառայողը պետք է լավ տիրապետի պետական լեզվին, և քանի որ Ախալքալաքի բնակեցված է հայերով և վրացերենի իմացության մակարդակը այդքան էլ բարձր չէ, ծառայողներն ընտրում են 8-ամսյա ծառայությունը։ Այդ ընթացքում սովորեցնում են նաև լեզուն։
Զինվորական ծառայության և հավաքագրման ազգային գործակալության ներկայացուցիչները շնորհակալական նամակներ են հանձնել նաև Վրաստանի մյուս մունիցիպալիտետներում։