նորություններ 18 Ապրիլի, 2025 • Ախալքալաքում հավատացյալները հնարավորություն ունեն խոնարհվելու եզակի սրբապատկերի առջև

Միքայել հրեշտակապետի Ախալքալաքի կանանց վանքում (Վրացական եկեղեցի) հայտնվել է Քրիստոսի սրբապատկեր, որում տեղադրված են ավելի քան 15 կոնտակտային մասունքներ, կապված Հիսուս Քրիստոսի հետ։ Մասունքներով սրբապատկերը կցուցադրվի եկեղեցու կենտրոնում՝ այսօր՝ Ավագ ուրբաթ նրա առջև խոնարհվելու նպատակով:

Հիսուս Քրիստոսի սրբապատկերակը ստեղծվել է անցյալ տարի, և այս տարի նրանում տեղադրվել են Քրիստոսի հետ կապված ավելի քան 15 կոնտակտային մասունքների մասնիկներ: Արդեն մի քանի ամիս է, ինչ սրբապատկերը գտնվում է Ախալքալաքի ՎՈՒԵ վանքում, իսկ այսօր՝ Ավագ ուրբաթ, այն կտեղադրվի եկեղեցու կենտրոնում, որպեսզի հավատացյալները կարողանան նրա առջև խոնարհվեն։

Ikona

«Վեհափառը մասունքները հավաքել է մի քանի տարիների ընթացքում, այնուհետև դրանք տեղադրվել են սրբապատկերի մեջ: Սուրբ մասունքների թվում են մի բուռ հող, որի վրա Քրիստոսի արյունն է ընկել, խաչի մասը, որի վրա գամել են Քրիստոսին, և այլ մասունքներ»,- ասում է Ախալքալաքի Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա հայր Ալեքսանդրեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝