նորություններ 17 Ապրիլի, 2025 • Հնարավոր է չինարենը որպես երկրորդ լեզու ներառվի Վրաստանի դպրոցներում

Կրթության նախարարության Ալեքսանդրե Ծուլաձեն ներկայացրել է հանրակրթության նոր ծրագիրը, ըստ որի՝ չինարենը որպես երկրորդ լեզվի չափորոշիչ կհաստատվի վրաստանի դպրոցներում, և կսկսվի չինարենի ուսուցման կրթական ռեսուրսների մշակումը։

Դպրոցներում փոխվելու է միջին աստիճանի կառուցվածքը, ինչը նշանակում է, որ սովորողներին կառաջարկվի երկու ուղղություն։ Մի կողմից նրանք կկարողանան շարունակել ուսումը ակադեմիական ուղղությամբ և խորությամբ ուսումնասիրել իրենց հետաքրքրող թեմաները։ Մյուս կողմից, եթե ընտրեն մասնագիտական ուղղությունը, կշարունակեն ինտեգրված ծրագրով ուսումը և, ատեստատից բացի, կստանան նաև մասնագիտական դիպլոմ։

Կհաստատվի չինարենի՝ որպես երկրորդ օտար լեզվի ստանդարտը, և կմշակվեն չինարենի ուսումնառության համար անհրաժեշտ կրթական ռեսուրսներ։

Նոր առարկայական ստանդարտների համաձայն` կթարմացվեն բոլոր դպրոցական դասագրքերը։

Կհաստատվի նաև մայրենի լեզվի առանձին ստանդարտ, ինչը կօգնի աշակերտներին բարելավել լեզվի իմացությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝