Youth on նախաձեռնող խումբը Վրաստանում ապրող 18-35 տարեկան էթնիկ հայ երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին: Երեքամսյա (ամսվա ընթացքում 3 հանդիպում) դասընթացները կանցկացվեն Թբիլիսիում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու մի շարք թեմաների, ներառյալ՝ քննադատական մտածողության և գիտական աշխարհայացքին: Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք։
Ծրագրի նպատակն է կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և ակտիվ ուսանողների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ, և ստեղծել կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ:
Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդներ (ակտիվ ուսանողներ, երիտասարդ ուսուցիչներ, հետազոտողներ, լրագրողներ և այլ մասնագետներ):
Հետաքրքրված անձինք առցանց դիմում հայտը կարող են լրացնել մինչև ս.թ. ապիլի 21-ը:
Հարցերի դեպքում, կարող եք կապ հաստատել Տիգրան Թարզյանի հետ՝ Tigran.tarzyan.1@iliauni.edu.ge էլ. հասցեով՝ էլեկտրոնային նամակը վերնագրելով «Քննադատական մտածողության դպրոց» կամ զանգահարել +99 55 99 07 99 73 հեռախոսահամարով։
Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Թբիլիսի Ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է Youth on նախաձեռնող խումբը: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:
«Քննադատական դպրոց 2025»-ի կազմակերպումը հնարավոր է դարձել «Կառուցել կամուրջներ և նպաստել միասնության փոքրամասնություններին հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Youth on նախաձեռնողական խմբի կողմից՝ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ։
Այս թեմայով կարդացեք նաև՝