Ապրիլի 16-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատա Սալիայի հետ։
Նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է վրաց-հայկական իրավական ֆորումի, ինչպես նաև երկու երկրների իրավական ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման կարևորությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի և Հայաստանի արդարադատության նախարարությունների միջև ապագա համագործակցության ուղղությունները»։
Պաատա Սալիան Աշոտ Սմբատյանին ծանոթացրել է նաև Վրաստանի արդարադատության նախարարության գործունեության ոլորտներին և առաջնահերթություններին։
«Նախարարը պատրաստակամություն հայտնեց Թբիլիսիում հյուրընկալել իր հայ գործընկերոջը», – ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել է արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

