Գիշերվանից Ախալքալաք քաղաքի հարավային և հարավ-արևմտյան հատվածները հոսանքազրկված են։ Քաղաքում վնասվել է էլեկտրական մալուխ, իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Եղանակային պայմանները խոչընդոտում են վերականգնողական աշխատանքներին։

Jnews-ին «Էներգո Պրո Ջորջիա» ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնեցին, որ վերականգնման աշխատանքները շարունակվում են, սակայն էլեկտրամատակարարման վերականգնման ստույգ ժամկետ չեն կարող նշել։ Ընկերության աշխատակիցները փորձում են վերացնել վթարը, սակայն հնարավոր է, որ այսօր էլեկտրամատակարարումը չվերականգնվի։