նորություններ 14 Ապրիլի, 2025 • Վրաստանի մասնավոր և պետական բուհերը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2024-2025 թվականներին Վրաստանում գործում է 63 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցից 44-ը մասնավոր են, իսկ 19-ը՝ պետական։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը գտնվում է Թբիլիսիում և Բաթումիում։ Թբիլիսիում կա ընդամենը 40 բուհ, որոնցից 32-ը մասնավոր են, 8-ը՝ պետական։ Աջարիայում կա ընդամենը 8 բուհ, որոնցից 5-ը մասնավոր են, 3-ը՝ պետական։

Ինչ վերաբերում է մեր շրջանին, ապա Սամցխե-Ջավախքում կա ընդամենը 2 բուհ՝ 1 պետական և 1 մասնավոր։

Վերջին տարիներին «1+4» ծրագրի շնորհիվ վրացական բուհերը դառնում են ավելի տարածված Ջավախքի երիտասարդության շրջանում։

Առաջին կուրսում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա վերջում՝ 60 կրեդիտ վաստակելու դեպքում, ուսանողները հնարավորություն են ստանում շարունակել ուսումն իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝