նորություններ 13 Ապրիլի, 2025 • Կարոլինա Այվազյանը «Երիտասարդ Հայուհի 2025» մրցույթի հաղթողների թվում

Հայաստանում անցկացվեց «Երիտասարդ Հայուհի 2025» գեղեցկության մրցույթը, որտեղ Վրաստանը ներկայացրեց 12-ամյա Կարոլինա Այվազյանը Ախալքալաքից հաղթողների շարքում էր, ով արժանացել է մրցանակի՝ 7-օրյա տուրիստական փաթեթ դեպի Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հայաստանից և աշխարհի այլ երկրներից ժամանած հայուհիները Երևանում մասնակցել են «Երիտասարդ Հայուհի 2025» մրցույթին 4-ից 21 տարեկան տարբեր տարիքային կատեգորիաներում։ Այս տարի գեղեցկության մրցույթին մասնակցել է նաեւ ախալքալաքցի աշակերտուհի՝ 12-ամյա Կարոլինա Այվազյանը։

Գեղեցկության մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 1500 մասնակից։ Կարոլինան հանդես է եկել 1072 համարի ներքո՝ 11-ից 15 տարեկան տարիքային կատեգորիայում։ Ապրիլի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երկրորդ փուլը, որտեղ ժյուրիի կողմից 620 մասնակիցներից ընտրվեցին լավագույնները։

Մրցույթի մասնակիցները պոդիումով քայլել են հայկական ավանդական հագուստով (տարազով), ինչպես նաև պարով են հանդես եկել՝ ներկայացնելով իրենց բնական գեղեցկությունը՝ առանց դիմահարդարման՝ հավաքված վարսերով։

Մրցույթը կազմակերպում է «Հակոբյաններ» համահայկական կենտրոնը։ Այս նախագծի նպատակն է հանրահռչակել հայկական ազգային տարազն ու մշակույթը:

Վրաստանից 3 մասնակից կար, որոնցից մեկը Կարոլինան էր։ Հաղթողներն ընտրվել են ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլեւ քայլվածքով, դեֆիլեով, պարով, հայկական արտաքինով։

Մրցույթի երեք հաղթողները կստանան բացառիկ մրցանակներ՝ շքեղ մեքենաներ Mercedes G500 և Porsche Cayenne:

Բացի այդ, մոտ 150 հաղթող մասնակիցներ կստանան ամբողջական ճանապարհորդական փաթեթներ դեպի Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝