Վրաստանի Ճանապարհային վարչության փոխանցմամբ՝ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը ժամանակավորապես արգելվում է:
Մցխեթա-Գուդաուրի, Գուդաուրի(Փոստա)–Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը իրականացվում է առանց կանգառ ռեժիմով: