Տնտեսություն 10 Մարտի, 2017 • Ասֆալտի վերամշակման նոր գործարան

«Արտադրիր Վրաստանում» ծրագրի աջակցությամբ Օզուրգեթիում կբացվի ասֆալտի վերամշակման նոր գործարան: Գործարանը կբացվի Օզուրգեթի շրջանի Գուրիանթա գյուղում:

«Նոր գործարան» ընկերությունը իրականացնում է ներդրում 1 002 000 լարի գումարի տեսքով: Ինչպես հաղորդում է «Ձեռնարկատիրության զարգացման գործակալությունը», նոր գործարանը կբացվի 2017թ.-ի հունիսին և կծառայի ենթակառուցվածքային նախագծերին` Օզուրգեթիում, Լանչխութիում, Չոխատաուրիում, Քոբուլեթիում, Փոթիում:

Գործարանը մեկ ժամվա ընթացքում կարող է արտադրել 80 տոննա ասֆալտ: Առաջին փուլում աշխատանքի կընդունվեն 10 մարդ: «Նոր գործարան» ընկերությունը «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում ստանում է պետության ֆինանսական աջակցությունը: Դա նշանակում է, որ առաջին երկու տարիների ընթացքում ֆինանսավորման տոկոսը կիրականացնի Ձեռնարկատիրության զարգացման գործակալությունը», — տեղեկանում ենք Գործակալության հայտարարությունից:

Լուսինե Աստոյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝