նորություններ 15 Ապրիլի, 2025 • Հարցում․ Ինչի՞ պակաս են զգում ախալքալաքցիները

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը գրեթե 1․3 մլն լարի է հատկացրել քաղաքի կենտրոնում երկհարկանի մարզասրահ կառուցելու համար։ Jnews-ը որոշեց փոքրիկ հարցում անցկացնել քաղաքի փողոցներում, պարզելու՝ թե բնակիչներն առաջնահերթ ի՞նչ կուզենան, որ քաղաքում կառուցվի։ Հարցմանը մասնակցեց 25 քաղաքացի, առավել հետաքրքիր պատասխանները ներկայացնում ենք ստորև՝

  1. «Լսել ենք, որ Ախալքալաքում նոր մարզասրահ են կառուցելու, ինչը շատ ողջունելի է, գոնե երիտասարդներս զբաղվելու տեղ կունենանք։ Գարադոկում տեղ կա, որտեղ երիտասարդները մարզվում են, բայց փոքր է, մի քանի անգամ գնացել եմ, ինձ հերթ չի հասել»։
  2. «Շատ լավ կլինի, որ կինոյի շենք կառուցեն Ախալքալաքում»:
  3. «Երեխաների համար նոր մանկական խաղահրապարակ կառուցելու անհրաժեշտություն կա, մեր ունեցած խաղահրապարակները շատ փոքր են»։
  4. «Մեր քաղաքին պետք է առևտրի կենտրոններ կառուցել, որպեսզի մարդիկ հեշտությամբ գնումներ կատարեն, խանութներում օրը չանցկացնեն»։

Հարցման մասնակիցներից 4 հոգի նշեցին, որ իրենք համամիտ են քաղաքային իշխանությունների որոշման հետ, քանի որ մեր քաղաքում բացակայում են զբաղմունքի վայրերը և նոր մարզասրահը կարող է էական փոխել իրավիճակը։

Հարցման մասնակիցներից մի քանիսն իրենց խոսքում կես կատակ կես լուրջ նշեցին՝ կառուցել պետք չէ, մենակ եղածը չքանդեն:

17 մարդ առհասարակ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:


Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝