նորություններ 10 Ապրիլի, 2025 • Մեծ Բրիտանիայի «սև ցուցակում» ավելացվել են Վրաստանի ևս չորս քաղաքացի

Մեծ Բրիտանիան իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է Վրաստանի ևս չորս քաղաքացու։ Պատժամիջոցների ենթարկվածների թարմացված ցանկը հրապարակվել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության կայքում։

Պատժամիջոցների ենթարկվածների թվում են գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին, Ներքին գործերի փոխնախարար Շալվա Բեդոիձեն, հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեն և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կարլո Կացիտաձեն։

Այսպես կոչված «սև ցուցակում» ներառելը նշանակում է, որ տվյալ անձանց նկատմամբ կկիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ, մասնավորապես՝ նրանց ֆինանսական ակտիվներն ու տնտեսական ռեսուրսները կսառեցվեն։ Բացի այդ, այդ անձանց հետ ֆինանսական գործունեությունն արգելված է, իսկ պատժամիջոցների խախտումը կամ դրանցից խուսափելը կհամարվի քրեական հանցագործություն։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների կանոնակարգը» մշակվել է «Պատժամիջոցների մասին» օրենքի համաձայն (2018 թվականի «Պատժամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն) և նախատեսում է ֆինանսական պատժամիջոցների կիրառում, մասնավորապես՝ միջոցների սառեցում։

Ի գիտություն, Միացյալ Թագավորությունը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Վախթանգ Գոմելաուրիին, Սուլխան Թամազաշվիլիին, Միլլեր Լագազաուրիին, Զվիադ Խարազիշվիլիին և Ալեքսանդր Դարախվելիձեին: 2025 թվականի ապրիլի 2-ին Միխեիլ Չինչալաձեին և Լևան Մուրուսիձեին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝