Եվրամիությունը կես տարով՝ մինչև 2026 թվականը, երկարաձգել է Ուկրաինայի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը։
Ինչպես նշված է Եվրահանձնաժողովի կայքում, բեռնափոխադրումների վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, և դրա նպատակն է հեշտացնել Ուկրաինայի մուտքը ԵՄ և համաշխարհային շուկաներ։
Բրյուսելի տվյալներով՝ համաձայնագրի՝ 2022 թվականի հունիսի 29-ին ուժի մեջ մտնելուց ի վեր, Ուկրաինայի և Եվրամիության միջև առևտրային հարաբերությունները զգալիորեն աճել են։
Համաձայնագիրն այսօր երկարաձգվեց չորրորդ անգամ։