նորություններ 9 Ապրիլի, 2025 • Ախալքալաքում հիշել են հանուն Վրաստանի ազատության և անկախության պայքարի զոհերին (Photo)

Այս տարի, ինչպես և ամեն տարի, Ջիվանու պուրակում էին հավաքվել ախալքալաքցիները՝ ուսանողներ, ուսուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ և շատ ուրիշներ։ Այսօր Ախալքալաքում հիշեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար զոհվածներին։

Չնայած ամպամած, անձրևոտ եղանակին, այսօր Ախալքալաքի բնակիչները ծաղիկներով մոտեցան ապրիլի 9-ի իրադարձություններին նվիրված հուշարձանին։ Միջոցառմանը, ի թիվս այլոց, մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական այլ կառույցների աշխատակիցներ։

Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին նաև իրավապահները, դատական համակարգի աշխատակիցները դպրոցականներն ու ուսուցիչները, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսին է SJGC-ն։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ախալքալաքի թեմի հոգևորականներ և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ, Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիի գլխավորությամբ քահանաները պատարագ մատուցեցին։

Jnews photo - 1

Jnews photo - 1

Պատարագից հետո Վրաց Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները վրացերենից հայերեն թարգմանությամբ շնորհակալություն հայտնեցին տեղի բնակիչներին՝ իրենց քաղաքացիական գիտակցության համար, խոսեցին վրացիների և հայերի դարավոր բարեկամության, ինչպես նաև անկախության կարևորության մասին, որը ձեռք է բերվել 36 տարի առաջ այս օրը թափված արյունով։

Дизайн без названия - 1

Ելույթ ունեցավ նաեւ Սակրեբուլոյի պատգամավոր, նախկին պատգամավոր Համլետ Մովսեսյանը, իսկ մունիցիպալիտետի տարբեր դպրոցների աշակերտները պետական լեզվով այս օրվան նվիրված բանաստեղծություններ ընթերցեցին։

Дизайн без названия - 1
Jnews photo - 1

1989 թվականի ապրիլի 9-ի լուսադեմին, խորհրդային բանակը ցրեց խաղաղ ցույցը Թբիլիսիի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ ծագման գազից։ Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական ներդաշնակության և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր։ Միևնույն ժամանակ սա Վրաստանի անկախության վերականգնման օրն է։ Ապրիլի 9-ը նաև պաշտոնապես հանգստյան օր է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝