Ջավախքում Wimm Bill Dann Georgia-ի («Սոփլիս նոբաթի» արտադրանքի արտադրող) ներկայացուցչությունը դիմում է Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ «Սոփլիս նոբաթի»-ի կաթի կոնկրետ խմբաքանակ, որում հայտնաբերվել է աֆլատոքսին M1, ամբողջությամբ հանվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի բոլոր խանութներից։ Խանութներում առկա «Սոփլիս նոբաթի»-ի ապրանքներն անվտանգ են և համապատասխանում են բարձր որակի չափանիշներին, ինչպես հաստատում է Պարենի ազգային գործակալությունը:
Բնակչության շրջանում խուճապի և վախի պատճառով Ջավախքում Wimm Bill Dann Georgia-ի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ աֆլատոքսին M1 հայտնաբերվել է «Սոփլիս նոբաթի»-ի կաթի միայն մեկ կոնկրետ խմբաքանակում, որն ամբողջությամբ հանվել է երկրի բոլոր խանութներից։ Դա չի ազդել այլ խմբաքանակների կամ արտադրողի այլ արտադրանքի կաթի որակի վրա՝ թթվասեր, կաթնաշոռ, կեֆիր…
Ներկայացուցչությունը հայտնում է, որ այս թունանյութի հայտնաբերումից անմիջապես հետո Wimm-Bill-Dann Georgia-ն ակտիվորեն համագործակցել է Պարենի ազգային գործակալության հետ՝ այս արտադրանքը խանութներից արագ և ժամանակին հետ կանչելու համար։ Ներկայացուցչությունը նաև հայտնում է, որ Պարենի ազգային գործակալությունը բազմիցս ստուգել է «Սոփլիս նոբաթի»-ի արտադրանքը և որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել։
«Մենք հորդորում ենք մեր բնակչությանը չվախենալ կամ կասկածել մեր արտադրանքը գնելիս: Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին»,- ասում է ընկերության ներկայացուցիչը:
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, Պարենի ազգային գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մանրածախ ցանցերից հանվել է աֆլատոքսին M1 պարունակող կաթի խմբաքանակը։ Հայտարարության մեջ խոսվում է նաև գործակալության կողմից իրականացված ստուգումների մասին։ Տվյալ նյութը կարելի է կարդալ այստեղ`