2025 թվականի մարտի դրությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են 76,8 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 4,3 մլրդ ԱՄՆ դոլար։ Տեղեկությունը տարածում է Ազգային բանկը։
«Միջազգային արժութային պահուստները երկրի մակրոտնտեսական կայունության կարևոր երաշխավորն են։ Ազգային բանկի երկարաժամկետ քաղաքականությունը միշտ ուղղված է միջազգային պահուստների կուտակմանը և պահուստային ակտիվների արդյունավետ կառավարմանը։ 2025 թվականի մարտի դրությամբ ոսկու մասնաբաժինը միջազգային արժութային ընդհանուր պահուստներում կազմում է 16,6% (714,9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ոսկու գնի համեմատությամբ)։ Ամսական պահուստների ծավալն աճել է 64,4 մլն դոլարով: Հարկ է նշել, որ դրամական ոսկու արժեքն աճել է 195 մլն դոլարով, ինչը ընդգծում է Ազգային բանկի պահուստների դիվերսիֆիկացման ռազմավարությունը։

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

