նորություններ 8 Ապրիլի, 2025 • Դրամաշնորհ արտերկրից՝ միայն կառավարության հաստատումից հետո

Վրաստանում հասարակական կազմակերպությունները օտարերկրյա դրամաշնորհ կարող են ընդունել կառավարության կամ կառավարության կողմից նշանակված լիազորված անձի հաստատմամբ. առանց հաստատման տրված դրամաշնորհի ընդունումն արգելվելու է, խախտողը պատասխանատվություն է կրելու:

«Վրացական երազանք»-ը փոփոխություններ է ներկայացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Օրենքի նախագիծը կդիտարկվի և կընդունվի արագացված կարգով։

Համաձայն նախագծի՝ 10-օրյա ժամկետ կսահմանվի, որպեսզի կառավարությունը հայտարարի դրամաշնորհ տրամադրելու իր համաձայնության մասին։

Նույն նախագծով Հակակոռուպցիոն բյուրոն վերահսկելու է արգելված դրամաշնորհների տրամադրումն ու ստացումը։ Արգելված դրամաշնորհ ստանալու դեպքում դրամաշնորհառուն կտուգանվի նշված դրամաշնորհի կրկնակիի չափով:

Օրենքի նախագիծը սահմանում է նաև բացառություններ. մասնավորապես, կառավարության պարտադիր համաձայնությունը չի տարածվում միջազգային սպորտային ասոցիացիաների, ֆեդերացիաների և կոմիտեների կողմից դրամաշնորհներ տրամադրելու, Վրաստանի սահմաններից դուրս միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու և գիտական ​​աշխատանքի համար տրվող անհատական ​​կրթաթոշակների, նաև Վրաստանում գործող միջազգային կազմակերպությունների կողմից դրամաշնորհներ ստանալու վրա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝