Վրաստանի ՆԳՆ-ն Զուգդիդիում սեռական բռնության փաստով գործ է հարուցվել, երբ պարզվել է, որ 13-ամյա աղջիկը հղի է։
Այս պահին հայտնի է, որ դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել հարևանը՝ 50-ամյա տղամարդը։
Դպրոցականը 3,5 ամսական հղի է։ Այս մասին պարզ է դարձել կլինիկայում զննության ժամանակ, որտեղ մայրը ցավի գանգատներով հիվանդանոց է տարել դստերը։
Ըստ Mtavari հեռուստաալիքի, ծնողները չեն դիմել ոստիկանություն՝ հավանաբար փորձելով խուսափել հրապարակայնությունից, և պնդել են աբորտ անել։ Բայց անչափահասի հղիության փաստը բժիշկները հայտնել են ոստիկանություն։
Կասկածյալը, իմանալով, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, փորձել է թաքնվել Աբխազիայի տարածքում, սակայն ճանապարհին ձերբակալվել է։